-
28.07.2020|
22:16
Հայաստանի զինված ուժերը ուշադիր հետևելու են Ադրբեջանում վաղը մեկնարկող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին՝ «Ազատությանն» ասել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
-
28.07.2020|
22:15
Ռուսաստանցիների կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը՝ նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ազատազրկման դեմ՝ ըստ «Լևադա» կենտրոնի ուսումնասիրության։ Հարցման մասնակիցների 45 տոկոսը դրական է վերաբերում Հեռավոր արևելքում արդեն երկու շաբաթ շարունակվող բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը։
-
28.07.2020|
22:14
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը» հայտարարում է, թե իրավապահները ձերբակալել են կուսակցության ևս երկու ակտիվիստների, խուզարկել են կուսակցության նախագահության անդամներից մեկի տունը։
-
28.07.2020|
22:13
Վաղվանից մինչև օգոստոսի 10-ը, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սկսվելու Նախիջևանում: Իհարկե սա առաջին անգամը չէ, բայց ռազմական առումով մի շարք հարցեր կարող է առաջացնել: Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն:
-
28.07.2020|
22:10
Երեկ տեղի ունեցավ շատ կանխատեսելի բան՝ մեղադրանք առաջադրվեց «Ադեկվադ»-ի առաջնորդ Արթուր Դանիելյանին։
-
28.07.2020|
22:07
Բաքուն հայտարարել է, թե անընդունելի է համարում բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ առաջադրելու՝ Հայաստանի փորձերը։
-
28.07.2020|
22:07
Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին հարցազրույցում։
-
28.07.2020|
22:06
ԱՄՆ-ը և ԵՄ-ն կոչ են արել Թուրքիային ազատ արձակել գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային, որ 1000-րդ օրն է բանտում՝ 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու և լրտեսելու մեղադրանքներով։
-
28.07.2020|
22:05
ԵՄ արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անհանգստություն է հայտնել Բելառուսում նախագահական ընտրություններից առաջ ձերբակալությունների, խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների հետապնդումների կապակցությամբ։
-
28.07.2020|
21:08
Ժամանակ գտա և դիտեցի Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը ռուսական РБК հեռուստաընկերությանը, և ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շարք դիտարկումներով: